Օրեցօր շատանում եմ հայկական նոր հավելվածները, որոնք օգնում են մարդկանց իրենց կյանքն ավելի հարմարավետ դարձնել:

Հարցման միջոցով NEWS.am-ի թղթակիցը փորձեց պարզել, թե տեղական արտադրության որ հավելվածներն են ավելի շատ օգտագործվում:

Տուրիստների շրջանում ամենատարածվածը gg Taxi հավելվածն է, որին հաջորդում է Utaxi-ն : Ուրախալի էր այն փաստը, որ Zangi հավելվածից օգտվում են ոչ միայն տեղացիները, այլ նաև արտասահմանցիները:

Բոլորին քաջ հայտնի menu.am-ը մի փոքր զիջեց դիրքերը gg-ին:

Քիչ հայտնի չէ նաև Alias խաղը, որն ապահովում է լավ ժամանց ընկերների հետ:

Հարցման արդյունքները՝

gg Taxi

menu.am

Utaxi

Zangi

Alias