Անցնող հանգստյան օրերին Հնդկաստանի Պատնա քաղաքը հիմնավորապես հեղեվել է երկրի հյուսիսային հատվածում երկարատեւ տեղատարափ անձրեւներից հետո, փոխանցում է Vesti–ն։ 

Տուժել է տեղի հիվանդանոցը, որի առաջին հարկը ջրով է ծածկված։ Ինտենսիվ թերապիայի բաժնի պացիենտները, չեն հավատացել իրենց աչքերին՝ տեսնելով ձկների վտառները։ 
Միաժամանակ, բժիշկները շարունակել են իրենց պարտքը կատարել եւ բուժել հիվանդներին։ 
Ներկայումս ջուրը հիվանդանոցից նահանջել է, իսկ հիվանդանոցը վերսկսել է աշխատանքը բնականոն ռեժիմում։