Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի շրջանում մի պաշտոնյայի հետ շփվելիս հայտարարել է, որ լրատվամիջոցներն իրեն «թաղել» են: Աշխատանքային ուղեւորության սյուժեն ցուցադրվել է ОНТ հեռուստաալիքով:
Նա պաշտոնյաներից մեկին հանձնարարություն է տվել եւ խնդրել «զեկուցել հաջորդ տարի»:
«Դու կապրես չէ՞ մինչեւ հաջորդ տարի: Բայց հատուկ մի երդվի, թե չէ ինձ մի օր առաջ «թաղել» են, քեզ էլ կարող են «թաղել»»,- կատակել է Լուկաշենկոն:
Հեռուստաալիքը նշում է, որ լրատվամիջոցները ոչ հավաստի տեղեկություններ էին տարածել Լուկաշենկոյի ծանր հիվանդության մասին:
Բելառուսի նախագահի խոսքով՝ «խոսում են այն մասին, որ կրկնակն է աշխատում»:











