Օքսֆորդի պրոֆեսոր Արման Դանգուրի հետազոտությունը սկսվել է հին հունական երաժշտական գործիքների վերականգնումից, ինչի շնորհիվ հնարավոր է եղել վերականգնել դրանց հնչողությունը։ Երկրորդ փուլն էր ռիթմիկայի ուսումնասիրությունը ՝ այս հարցում պրոֆեսորը հիմք է ընդունել հին հունական պոեզիայի ռիթմերը։ Ամենաբարդ տարրը մեղեդայնության վերականգնումն էր՝ չնայած երաժշտական տեսությանը նվիրված հին տեքստերի առատությանը, մինչ այդ չէր հաջողվել վերականգնել դրանց իսկական հնչողությունը, փոխանցում է «Մոյա պլանետան»։
Երկու տարվա ընթացքում պրոֆեսոր Դանգուրը զբաղվել է հին հունական նոտագրության ուսումնասիրությամբ։ Արդյունքում հնարավոր է դարձել Եվրիպիդեսի «Կալանք» ողբերգությունից խմբերգի հնչողության վերականգնումը։











