Այս տարի շրջանավարտների թիվն ավելի քիչ էր, քան ընդունելության տեղերի քանակը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանը ասաց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը։
«Մենք ունեինք հանրակրթական դպրոցների մոտ 9600 շրջանավարտներ, իսկ բուհերի ընդունելության տեղերը մոտավորապես 21 հազար էր։ Նշված 9600–ից 5456–ը դիմել են միասնականացն քննություններով բուհ ընդունվելու համար։ Նշենք, որ կան նաեւ ներբուհական քննություններ, որոնք հանձնում են արվեստի, մշակույթի, կինոյի գծով բուհերում»,–հայտնեց նա։
ԳԹԿ կենտրոնի փոխտնօրենը տեղեկացրեց՝ այս տարի պետական բուհեր են ընդունվել 4616 շրջանավարտ. «Դիմորդները ավելի շատ դիմել են Երեւանի պետական համալսարան՝ 1701 շրջանավարտ, ընդունվել է 1496–ը, երկրորդ տեղում է Հայաստանի պետական ճարտագիտական համալսարանը՝ 558 դիմորդ, 476 ընդունվող։ Երրորդ տեղում Բժշկական համալսարանը՝ 517 դիմորդ, 418 ընդունված, 4-րդ տեղում է Տնտեսագիտական համալսարանը, որին հաջորդում է Մանկավարժական համալսարանը։ Ոչ պետական ուսւոմնականա հաստություններ դիմել են ընդամենը 30 հոգի, բայց նրանցից ոչ բոլորն են ընդունվել։ Կտրված եւ ոչ մի տեղ չդիմած դիմորդների թիվն այս տարի եղել է 156»։
Կարո Նասիբյանը նկատեց՝ կային մասնագիտություններ, որտեղ թափուր տեղեր չեն մնացել. «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տեղեկատվական անվտանգություն», «Իրավագիտություն» եւ «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա» մասնագիտությունների»: Պոլիտեխնիկում եւս կան ՏՏ ոլորտի մասնագիտություններ, որտեղ թափուր տեղեր չկան: Եղել են մասնագիտություններ, որոնք ընդհանրապես դիմորդ չեն ունեցել, օրինակ Մանկավարժական համալսարանի՝ «Շախմատ», «Սուրդոմանկավարժություն», Բրյուսովի՝ «Լրագրություն», «Միջմշակութային հաղորդակցություն» մասնագիտությունները։ Մնացած բոլոր մասնագիտություններով կան թափուր տեղեր»:
Անդրադառնալով դիմորդների ընդունելությանը ըստ մարզերի՝ նա նշեց, որ Երեւանից դիմել է 1964 շրջանավարտ, ընդունվել՝ 1610-ը, այսինքն 82 տոկոսն ընդունվել է: Ամենաբարձր ցուցանիշն ապահովել է Կոտայքի մարզը՝ դիմել են 445, ընդունվել է 408-ը՝ պահպանելով 92 տոկոսը: Նրա խոսքով՝ Երեւանի հետ հավասար է միայն Տավուշի մարզը, մնացած բոլորը ցածր են 82 տոկոսից:
Նասիբյանը շեշտեց՝ առաջին անգամ նկատվել է, որ ավագ դպրոցի աշակերտներն ավելի ցածր միավորներ են ստացել, քան միջնակարգ դպրոցներինը։ Ավելի բարձր են վարժարանների աշակերտների ցուցանիշները։











