Կրասնոյարսկի երկրամասում Մի-8 ուղղաթիռի կործանումը նկարահանել են: Կադրերում երեւում է այրվող ուղղաթիռը. անկումից հետո վառելիքի բաքերը պայթել են, հաղորդում է Lenta-ն:

UTair ավիաընկերության ուղղաթիռը կործանվել է օգոստոսի 4-ի առավոտյան՝ մեկ այլ օդանավի բեռի հետ բախման արդյունքում: Ուղղաթիռում 15 ուղեւոր եւ անձնակազմի 3 անդամ է եղել. բոլորը զոհվել են:

Քննչական կոմիտեն աղետի փաստով քրեական գործ է հարուցել: Ներկայում օպերատիվ միջոցառումներ են իրականացվում՝ կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու համար: Կործանման վայրում հայտնաբերել են ուղղաթիռի սեւ արկղերը, որոնք կփոխանցվեն Միջպետական ավիացիոն կոմիտեին: