Մեքսիկայի Պուեբլա նահանգի սաֆարի պարկում զբոսաշրջիկների զբոսանքը վտանգավոր արկածի է վերածվել։ Այցելուների ամենագնացի վրա է հարձակվել ռնգեղջյուրը, հայտնում է Euronews-ը։

Հարձակման պահը տեսանկարահանվել է։ Կադրերում երեւում է, թե ինչպես է կենդանին համառորեն փորձում շրջել ավտոմեքենան։

Որոշ ժամանակ անց, առանց տեղի աշխատակիցների օգնության, վարորդն ամեն դեպքում կարողացել է հեռանալ նրանից։ Ոչ ոք չի տուժել։ Կենդանու ագրեսիվ պահվածքը պարկի մասնագետները բացատրել են այն հանգամանքով, որ դեպքի վայրից ոչ հեռու էգ ռնգեղջյուր է եղել, եւ արուն կարող էր «խանդել» նրան անկոչ հյուրերի նկատմամբ։