Երեւանի քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվում է կաշառքի վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործով դատավճիռը:

Այս գործով դատավորն է Վաչե Մարգարյանը: Մեղադրող Կարեն Բիշարյանը միջնորդել է Բարսեղյանին դատապարտել 8 տարվա ազատազրկման: Մեղադրողը միջնորդել է գործով մյուս ամբաստանյալ,  կաշառքի միջնորդություն կատարելու մեջ մեղադրվող փաստաբան Էլզա Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը մեղադրողը վերացնել։

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո: