Կոլորադո Սփրինգսուվ փոթորիկ է անցել՝ քաղաքի վրա  բեյսբոլի գնդակի չափ կարկուտ նետելով, հաղորդում է USA.one-ը:

Կոլորադո Սփրինգսի Հրդեհային պահպանության վարչության տեղեկատվության համաձայն, կարճ բայց հզոր կարկուտի հետեւանքով տուժել է 14 մարդ, նրանցից 5-ը հոսպիտալացման կարիք է ունեցել:

Փոթորկից հետո կենդանաբանական այգու այցելուներին ավտոբուսներով տարհանել են մոտակա Cheуenne Mountain High School: Cheуenne Mountain-ի մարքետինգային տնօրեն Ջենի Կոխը հաղորդում է, որ այգին ցավոք, կորուստներ է կրել: Կարկուտի տակ սատկել է 4-ամյա բադ Դեյզին եւ 13-ամյա գրիֆ Մոցվարին: Հզոր քամին առանց էլեկտրակնության է թողել մոտ 2 հազար մարդու: