Ամառ է եւ համացանցը հեղեղված է արձակուրդային վառ սելֆիներով։ Իսկ գիտե՞ք, որ առանց չարչարանքների դուք էլ կարող եք արձակուրդի ընթացքում իդեալական սելֆիներ ունենալ կամ, օրինակ, զարմացնել ընկերներին մազերի նոր գույնով, արձակուրդի ընթացքում անհավանական թվացող դեմքի հարդարանքով կամ անգամ աչքերի նոր գույնով։ Իսկ եթե այս ամառ չեք հասցրել ծով գնալ, բայց երազում եք արեւայրուքի մասին, կարող եք փոխել նաեւ մաշկի երանգը։ Այս ամենը շատ հեշտ է իրագործել՝  օգտվելով ընդամենը PicsArt հավելվածի Beautify նոր գործիքներից։

PicsArt ֆոտոխմբագրման սոցիալական հավելվածն իր բազմաթիվ գործիքների շարքում ունի նաև այնպիսի «գեղեցիկ» գործիքներ, որոնք մեկ հպումով  իրականություն են դարձնում վերոնշյալ գործառույթները:

Ինչպե՞ս կիրառել դրանք: Եթե դեռ չունեք PicsArt ֆոտոխմբագրման  հավելվածը, ապա ներբեռնեք այն (Android, iOS և Windows  հարթակների համար) կամ թարմացրեք հավելվածը վերջին տարբերակով: Ընտրեք այն նկարը, որը ցանկանում եք խմբագրել, ապա սեղմեք Beautify հրահանգը:

Beautify գորիծքների փաթեթն իր մեջ ներառում է.

  • Auto Detection - Այն ավտոմատ խմբագրում է նկարը. սպիտակեցնում ատամները, փայլ ավելացնում աչքերին և այլն: Այն ունի նաեւ սանդղակ, որով կարելի է կառավարել փոփոխությունների աստիճանը։
  • Hair Color Changer - Թերևս ամենապահանջված գործիքներից մեկն է մազերի գույների փոփոխության սիրահարների համար: Հավելվածն առաջարկում է 12 գույն, որոնցով կարելի է անվերջ ստեղծագործել՝ ստեղծելով յուրահատուկ սանրվածքներ:
  • Skin-Smoothing գործիքի օգնությամբ կարելի է հարթեցնել մաշկն ու դիմանկարն էլ ավելի գեղեցիկ դարձնել:
  • Իսկ Skin Tone Correction-ը թույլ է տալիս ընտրել արևայրուքի ցանկացած երանգ ու շողալ արևի պես:

Փորձեք եւ համոզվեք ինքներդ։

Նշենք, որ PicsArt-ն ունի ամսական 100 միլիոն ակտիվ օգտատեր և 500 միլիոն ներբեռնում։ Այն ներառում է 3000-ից ավելի անվճար ստեղծարար գործիքներ, հատուկ էֆեկտներ, 10 միլիոնից ավելի ազատ օգտագործման համար հասանելի #freetoedit նկարներ և 3 միլիոնից ավել #freetoedit համայնքի կողմից ստեղծված սթիքերներ: Կարող ես նաեւ անդամակցել PicsArt Gold-ին եւ վայելել բազմաթիվ յուրօրինակ սթիքերներ, շրջանակներ եւ նոր ստեղծարար գործիքներ։