ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից օգոստոսի 8-ից 9-ը բացահայտվել է հանցագործության 66 դեպք։
NEWS.am-ին ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ բացահայտվել է մասնավորապես խարդախության 16, մարմնական վնասվածք հասցնելու 13, անձնական ունեցվածքի գողության 8, թմրամիջոցի հայտնաբերման 7, յուրացման կամ վատնման 5, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, կաշառակերության 3, շորթման, ավտոմեքենաների նույնացման համարի կեղծման և ինքնիրավչության 2-ական, խուլիգանության, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու, մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցի ներմուծման և փաստաթղթի կեղծման 1-ական դեպք:
Հայտնաբերվել է 1 և կամավոր ներկայացել՝ 2 հետախուզվող:
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման 2, խարդախության, կողոպուտի և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:











