ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերել, որ «Գառնի առողջության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում ապօրինություններ են տեղի ունեցել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Պարզվել է, որ հաստատության տնօրենի նախկին պաշտոնակատարը 2016-2017 թվականների ընթացքում յուրացրել է 2 միլիոն 330 հազար դրամի բժշկական պարագաներ և սարքավորումներ, որոնք առողջապահական կենտրոնը որպես մարդասիրական օգնություն էր ստացել:

Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում: