Դյուսելդորֆի մերձակայքում դեղին անակոնդա են նկատել, որին տեսել են Լատումեր լճի մոտ հավաքված ձկնորսները, հայտնում է «Մոյա պլանետան»։
Մարդիկ չեն հավատացել իրենց աչքերին եւ հրշեջների են կանչել։ Տեւական ժամանակ որոնումներից հետո սողունին հայտնաբերել են։ Օձը նկատելով հետապնդողներին թաքնվել էր ջրում։
Փորձագետների կարծիքով՝ անակոնդան վտանգ չի ներկայացնում մարդկանց համար, չնայած կարող է որպես զոհ ընտրել կատվին կամ փոքրիկ շանը։











