Հանրապետության հրապարակից մեկնարկած մոտոցիկլետներով երթն, ի աջակցություն Ամուլսարի, հասել է Գնդեվազ:
Երթի մասնակիցները հանդիպեցին մոտ 2 ամիս հանքի մոտ հեթապահություն անող ակտիվիսներին եւ իրենց աջակցությունը հայտնեցին նրանց:
Նշենք, որ երթը մեկնարկել է Հանրապետության հրապարակից, նախատեսվում է շարասյունով մեկնել Գնդեվազ և Ջերմուկ, այնտեղ կանգառներ կատարել Ամուլսարի պահապանների 4 դիրքերում՝ մարդկանց հետ ծանոթանալու և աջակցություն հայտնելու նպատակով:
Նշենք, որ մոտ 2 ամիս ակտիվիստները փակել են դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները` կանգնեցնելով հանքի աշխատանքները, նրանք պահանջում են փակել հանքը:
Ամուլսարի հանքի աշխատողներն էլ օրեր առաջ բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության մոտ` պահանջելով վերսկսել հանքի աշխատանքը:




















