Որպես իշխանության աջակցող ուժ չեմ կարծում, որ ճիշտ է, եթե ասեմ, թե դատարանը ինչպես վարվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «ԵԼՔ» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով ՀՀ երկրորդ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործը։
«Քանի որ բողոք կա բերված Վճռաբեկ դատարան, Վճռաբեկ դատարանի բողոքը չեմ կարող գրել, որոշումը կկայացվի, կխոսենք: Այս փուլում սխալ է դատարանին որեւէ կերպ ցուցումներ, ուղղություն տալը»,–նշեց նա։











