Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին Պուշկինյան հրապարակում անցկացվող կենսաթոշակային բարեփոխման դեմ չհամաձայնեցված բողոքի ցույցի ժամանակ հարվածել է հանրահավաքի մասնակիցներից մեկի դեմքին, հայտնում է «Դոժդ» հեռուստաալիքը։

Հրապարակված տեսանյութում երեւում է, որ Ժիրինովսկին մի քանի թիկնապահներով շրջապատված հանրահավաքի մասնակիցների թվում է։ Իսկ թե ինչից է սկսվել վեճը պատգամավորի ու ցույցի մասնակցի միջեւ, դեռ հայտնի չէ։ Կադրերում երեւում է միայն, որ Ժիրինովսկին դիմում է ցուցարարին, ապա հարվածում նրա դեմքին։