Ազգային ժողովում ընթանում է «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրարանական լումները: Կազմակերպողը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովն է:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսին Հայաստանի ԱԺըն ընդունեց «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու ՀՀ օրենքը, որով նախատեսվում է 2018 թվականին Սեւանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել: Նշենք, որ սահմանված թույլատրելի սահմանը տարեկան 170 մլն խմ է, այս տարի այդ ցուցանիշը կհասնի մինչեւ 210 մլն խմ-ի:
Հատկանշական է, որ 2017 թվականին Սեւանա լճից լրացուցիցիչ մինչեւ 100 մլն խմ ջրառ է իրականացվել: Այս խնդրի կապակցությամբ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե կա ջրի մաֆիա, ապա այն պետք է բացահյայտել եւ հասնել նրան, որ Սեւանից ջուր վերցնելու անհրաժեշտություն չլինի:











