ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Էջմիածնի օրվան նվիրված միջոցառումներին։

Մինչ այդ վարչապետ Փաշինյանը մասնակցել է Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում կազմակերպված մի շարք միջոցառումների։

Ագարակում ՌԴ հերոս, տիեզերագնաց Անտոն Շկապլերովը Փաշինյանին է հանձնել ՀՀ դրոշը, որն ավելի քան 190 օր եղել է տիեզերքում՝ միջազգային տիեզերակայանի տարածքում, տեղի է ունեցել նաեւ «Արարատ 73»-ին նվիրված խաղահրապարակի բացում:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը երեկ էր վերադարձել Ֆրանսիայից, որտեղ մասնակցել է  աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստյան եւ թաղման արարողություններին: