ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի միջեւ հեռախոսազրույցի գաղտնալսման գործը քննվում է ՀՀ Քննչական կոմիտեում, ուստի ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը այդ գործերով նոր որեւէ բան չի կարող հայտնել:

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նա նշեց. «Այդ գործը մեր ծառայությունում չի քննվում, քննվում է ՀՀ Քննչական կոմիտեում: Մենք այդ գործերից մեկով անցնում ենք որպես վկա, մյուսով որպես տուժող, հետեւաբար ինձ չի կարող հայտնի լինել ավելին, քան տուժողին կամ վկային»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ շուրջմեկ ամիս առաջ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը, որտեղ նրանք անդրադառնոմ են «Մարտի 1»-ի գործին, այդ գործող որպես մեղադրյալներ անցնող Ռոբերտ Քոչարյանի ու Յուրի Խաչատուրովի կալանավորման խնդիրներին։

Այդ փաստով երկու քրգործ է հարուցվել, որոնցից մեկը վերաբերում է բուն գաղտնալսման փաստին, մյուսը՝ դրա բովանդակությանը:

ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի հեռախոսազրույցի ձայնագրության սղագրությունը՝ ամբողջությամբ