Օրենքի առջեւ բոլորն են հավասար. Ջոնիկ Արգամիչին, որ ձերբակալել են զենքերի համար, ստուգել են, տեսել են, որ մարտի 1-ի հետ կապ չունի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ հավելելով. «Դա 15 տարի առաջ թաքցրած զենքեր են եղել, ստուգել են, տեսել են նման բան չկա, դրա համար բաց են թողել»:
Հարցին, թե ինքը զենք ունի՞ թաքցրած, Ծառուկյանը պատասխանեց, որ օրինական 75 գրանցված զենք ունի: Իսկ լրացուցիչ հարցին, թե ինչ է անում այդքան զենքը, նա արձագանքեց. «Զենք եմ սիրում, կրակում եմ, տղամարդը պետք է կրակի»:
Ինչ վերաբերում է նախկին պաշտոնյաներին եւ նրանց առնչվող անձանց մոտ, այդ թվում նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբոր մոտ զենքեր հայտնաբերելուն, հաշվի առնելով, որ նրանք առաջին գծում չեն եղել, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Ով առաջին գծում չի եղել, ուրեմն համապատասխան զինել է: Այսինքն եթե գնում են հայ ազգին պաշտպանեն, դրա կարիքը չկա՞: Հովիկ Աբրահամյանին հարցրեք, ինքը կասի պաշտպանել է, թե ոչ: Մենակ զենքով չի, կանգնածին հարկավոր է կերակրել, զինել»:
Ծառուկյանն անպատասխան թողեց հարցը, թե արդյոք չի պատրաստվում իր ունեցած զենքերը փոխանցել պետությանը:











