Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Երեւանի ավագանու անդամ, «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, կառավարման մասնագետ Հրաչյա Սարգսյանը։
Նա առաջին տեղակալ ընտրվեց ավագանու անդամների 52 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներով։ Քաղաքապետի առաջին տեղակալ ընտրվեց Երեւանի ավագանու անդամ, «Առաքելություն»
Հրաչյա Սարգսյանի խոքով՝ ինքը հնարավորինս կրճատելու է թղթաբանությունը։
«Թղթաբանությունը շարունակվում է այս ինֆորմացիոն դարաշրջանում։ Սրանից հրաժարվելը հնարավորություն կտա քաղաքացիների ներկայացրած դիմումների ժամանակահատվածը կրճատել։ Առաջին քայլերը միտված են լինելու դրան։ Սա հնարավորություն կտա նաեւ ժամանակը օգտագործել Երեւան քաղաքում գլոբալ խնդիրների լուծմանը»,- ասաց փոխքաղաքապետը։
Երեւանի «Լույս» դաշիքնից Անի Խաչատրյանն էլ նկատեց, որ Վահե Նիկոյանին փոխարինելը բարդ է լինելու։











