Թուրքիայի Կայսերի քաղաքում տեսախցիկը ֆիքսել է խաչմերուկներում սեփական մեզով անցնող մեքենաների ապակիները լվացող տղամարդկանց։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Կայսերի քաղաքի խաչմերուկներում ավտոմեքենաների ապակիները լվանալու պատճառաբանությամբ վարորդներից փող պահանջելու բողոքի հիման վրա ոստիկանությունն ուսումնասիրել է խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները։

Ոստիկանները տեսնյութերում հայտնաբերել են, որ խաչմերուկներում մեքենաների դիմապակիները մաքրող տղամարդիկ փողոցի անկյուններում միզում են տարրայի մեջ եւ դրանով մաքրում մեքենաների ապակիները։

Ձեռնարկված միջոցառումների շրջանակներում տղամարդիկ ձերբակալվել են։