Թուրքիայի Անթալիա նահանգի Մանավգաթ քաղաքում 2 ընկերուհիների միջեւ ծեծկռտուքի տեսագրությունը մեծ արձագանք է Թուրքիայում։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Մանավգաթում երկու ուսանող ընկերուհիներ սկսել են վիճել, որը ծեծկռտուքի է վերածվել։ Ուսանողուհիներից մեկը ավելի ուժեղ է գտնվել եւ դաժան ծեծի է ենթարկել ընկերուհուն։
Ծեծված ընկերուհին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, եւ ոստիկանությանը հայտնել իրեն ծեծելու մասին։











