Խորհրդարանն ինձ վրա չի գալիս: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը:
«Ես երկու անգամ ինքս չեմ եղել խորհրդարան, այս անգամ խորհրդարանն ինքն է լուծարվում»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ իր քաղաքական կարիերայի ընթացքում Արամ Սարգսյանը երեք անգամ ընտրվել է ԱԺ պատգամավոր, սակայն առաջին երկու անգամներին հրաժարվել է մանդատից: Վերջին անգամ ընտրվել էր ՀԱԿ-ի ցուցակով, սակայն հենց ընտրվելու հաջորդ օրն իսկ հրաժարական էր տվել, որի արդյունքում ՀԱԿ-ից պատգամավոր էր դարձել Գագիկ Ջհանգիրյանը:











