Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցությունը չի մասնակցելու վարչապետի ընտրության քվեարկությանը։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
«Պարոն վարչապետ մեր խմբակցությունը հավատարիմ է մնում ձեր եւ պարոն Ծառուկյանի միջեւ կնքված հուշագրին եւ այսօր չի մասնակցելու քվեարկությանը»,– ասաց Վահե Էնֆիաջյանը։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի չընտրվելու դեպքում խորհրդարանն օրենքի ուժով ազատ կարձակվի։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9–ին։











