ՀՀԿ–ն անպայման ներկայացվածություն կունենա նոր ԱԺ–ում, քանի որ կոնկրետ ընդդիմադիր կեցվածք ունի։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը։
«Ներկայացվածություն կունենանք, որպեսզի որեւէ մեկը չմտածի, որ մենաշնորհ ունի, որովհետեւ բազմաթիվ մարտահրավերների մեջ՝ ներքին եւ արտաքին, պիտի ունենանք ուժեղ ընդդիմություն, որը երբեք պոպուլիզմով չի զբաղվել եւ չի զբաղվելու»,–ասաց նա։
Գործարար պատգամավորների հեռանալով ՀՀԿ–ում չեն տխրում. «Որովհետեւ երբ իշխանություն չես, կարող է եւ շատ համակիրներ չունենաս, որովհետեւ գործարարները միշտ իշխանության հետ են լինում»,–ասաց Կարինե Աճեմյանը։
Հեղինակություններ՝ լավ առումով, ասում է, ՀՀԿ–ն ունի եւ ունենալու է մշտապես։
Կարինե Աճեմյանը 10 տարի աշխատում է խորհրդարանում, պատգամավորի աշխատանքը համարում է հետաքրքիր եւ չի մտածում, որ նոր ԱԺ–ում ներկա չի լինի։
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։











