Ուր թագավորական խաղը Միջագետքի դամբարաններում գտել է բրիտանացի հնագետ Լեոնարդ Վուլին, հայտնում է Sunday Express-ը: Խաղի հայտնվելու ամենավաղ վկայությունները թվագրվում են մ.թ.ա. 2500 տարի ժամանակահատվածով:
Երկու խաղացողի մասնակցությամբ սեղանի ռազմավարական խաղը հիշեցնում է ժամանակակից նարդին. դրանում կա 14 խաղաքար եւ քայլերը որոշելու համար 2 քառանիստ: Բրիտանական թանգարանի կուրատոր Իրվինգ Ֆինքելը վերականգնել է խաղի կանոնները:
«Մենք խաղը վերականգնելու համար օգտագործել ենք բոլոր հասանելի աղբյուրները, այնպես որ՝ այն հիմա վերականգնվել է մեծ ճշգրտությամբ: Ամենահետաքրքիրն այն է, որ խաղը խաղացողներին թույլ չի տալիս թուլանալ: Եթե դուք լուրջ առավելություն ունեք, ապա այն կարելի է ակնթարթորեն կորցնել: Երբեք հնարավոր չէ կանխատեսել, թե ով կհաղթի»,- ասել է նա:
Ավելի վաղ Չինաստանում հայտնաբերվել էր 2300 տարեկան հանելուկային խաղ:











