Libresse բրենդը VIVA LA VULVA անունը կրող ակցիա է սկսել, որը կոչված է պայքարել իրենց սեռական օրգանների նկատմամբ կանանց ունեցած տհաճության դեմ։ Տեսանյութը, որտեղ հեշտոցին նմանվող առարկաները երգում են կանանց նկատմամբ սիրո մասին, YouTube–ում է հայտնվել նոյեմբերի 23-ին, փոխանցում է «Լենտան»։
Տեսանյութում երեւում են խխունջներ, ոստրեներ, կիսված թխվածքաբլիթներ ու մրգեր։ «Դու այնքան հրաշալի ես։ Երջանկություն է, որ դու իմն ես»,–կրկնում են նրանք։ Տեսանյութում երեւում են նաեւ կանայք, որոնք հայելու առաջ հիանում են իրենց սեռական օրգաններով։
Տեսանյութի հեղինակները պնդում են, որ կանանց գրեթե կեսը ամաչում են իրենց սեռական օրգանների տեսքից եւ համարում են դրանք տգեղ։ Այդ տեսանյութով հեղինակները ցանկանում են տարածել այն գաղափարը, որ ամեն կնոջ հեշտոցը յուրահատուկ է, այդ թվում արտաքնապես։











