Հեռանկարները կգնահատենք այն ժամանակ, երբ այդ առաջարկը կքննարկվի եւ ԵՏՄ անդամ պետությունները կարձագանքեն դրան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պետդումայի ԱՊՀ գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ պատասխանելով հարցին՝ համարում է արդյոք հնարավոր, որ ԵՏՄ անդամ պետությունները կարձագանքեն Արեւմուտքի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին ՌԴ առաջարկին:

«Ընդհանրապես,  կարծում եմ ակնհայտ է, որ եթե հարեւան ԵՄ-ում երկրները կարող են ինչ-որ բանում համաձայն չլինել պատժամիջոցների հետ եւ ընդհանուր կարծիքի են, երբ խոսքը վերաբերոմ է երրորդ երկրի հետ հարաբերություններին: Ես կարծում եմ, որ ցանկացած միություն միություն է դառնում այն ժամանակ, երբ համերաշխ է արձագանքում  արտաքին մարտահրավերներին եւ սպառնալիքներին»,- ասաց Զատուլինը: