MrMBB333 անունով YouTube բլոգերը Google Earth-ի արբանյակային լուսանկարներում հայտնաբերել է ԱՄՆ-ում Լոս Անջելեսից ոչ հեռու ջրասույզ եղած հնագույն քաղաքի հետքեր: Նա գտածոյի ապացույցով հոլովակը հրապարակել է իր ալիքում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Նրա ուշադրությունն են գրավել ափից ոչ հեռու «քաղաքի» երկրաչափորեն ճշգրիտ ուրվագծերը: Այս բնակավայրի երկարությունը կազմում է մոտ 1,6 կմ, լայնությունը՝ 1 կիլոմետից մի փոքր պակաս:

Բլոգերի խոսքով՝ քաղաքը կառուցվել է հնագույն եվրոպական կառույցների սկզբունքով: Նա որպես օրինակ բերել է հին հունական ամրոցը, որը նման խիստ երկրաչափական ձեւեր ունի եւ շրջապատված է պատերով:

Դրանից բացի, լուսանկարներում երեւում են խորություններ, բլոգերի կարծիքով՝ այդ տեղերում տարբեր կառույցներ են տեղակայված եղել:

Հայտնաբերված «քաղաքը» գտնվում է 30 մետր խորությամբ ափից 2,5 կմ-ից մի փոքր պակաս հեռավորությամբ: