Շաբաթ գիշերը առեղծվածային հսկայական կանաչ գունդը լուսավորել էր ամերիկյան Հյուսիսային Ֆլորիդա նահանգի երկինքը, հաղորդում է Fox News-ը:

Ինչպես հայտնել են նահանգի իշխանությունները, հսկայական գունդը երկնաքար էր, որը հայտնաբերել էին արբանյակները:

Տեղի օդերեւութաբանական ծառայության թվիթերյան գրառման համաձայն՝ երկնային մարմինը հայտնաբերվել էր Թեյլորի շրջանում տեղական ժամանակով 23:52-ին:

Դրա փայլը այնքան վառ էր, որ այն հայտնաբերել էին օդերեւութաբանական արբանյակները, որոնք սովորաբար կիրառվում են կայծակն ու ամպրոպը կանխատեսելու համար: