Համացանցում է հայտնվել ավիաաղետի վայրի տեսանյութը, որի հետեւանքով զոհվել է S7 ավիաընկերության համասեփականատեր Նատալյա Ֆիլեւան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
hr-fernsehen հեռուստաալիքի հրապարակած կադրերում երեւում են օդանավի բեկորները, որոնց վրա փրփուր են լցնում արտակարգ ծառայությունների աշխատակիցները:
Ֆիլեւան հոր՝ Վալերի Կարաչեւի հետ բուժման նպատակով Գերմանիա էր թռչում Epic-LT մասնավոր օդանավով: Օդանավը վարում էր մեկ օդաչու, այսինքն՝ դրա մեջ եղել է 3 մարդ:
Էգելսբախ օդանավակայանում (Մայնի Ֆրանկֆուրտ) վայրէջքի պատրաստվելիս օդանավն անհայտ պատճառով վթարի է ենթարկվել, օդանավում եղած մարդկանցից ոչ ոք ողջ չի մնացել: Աղետի քննությամբ կզբաղվի միջազգային հանձնաժողովը՝ ռուսաստանցի մասնագետների մասնակցությամբ:











