Իսլանդիայում ամենամեծ սառցադաշտի՝ Վաթնայկյոդյուլի փլուզումից առաջացած վիթխարի ալիքը կարող էր զբոսաշրջիկների մահվան պատճառ դառնալ, տեղեկացնում է BBC News-ը։

Սառցադաշտը դիտելու եկած զբոսաշրջիկներին ուղեկցում էր ուղեվարը։ Բարեբախտաբար, նրանք հասցրին թաքնվել անվտանգ տեղում, երբ ալիքը մոտեցավ ափին։

Անխուսափելի թվացող աղետի եւ զբոսաշրջիկների փրկության տեսանյութն արագ տարածվել է ցանցում։