ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ ապրիլի 19-ին, իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում պատասխանում է քաղաքացիների հարցերին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա գրառում էր կատարել՝ հորդորելով քաղաքացիներին հարցեր ուղղել իրեն ֆեյսբուքյան գրառման մեկնաբանություններում։ «Սիրելի հայրենակիցներ.

Ուրբաթ օրը ժամը 20.00-ին ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ ձեր հարցերին:

Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել:

Խնդրում եմ հարցերը գրել այս գրառման ներքո, կամ likeել ձեզ դուր եկած հարցերը: Շնորհակալ եմ: Հանդիպում ենք ուրբաթ օրը, ապրիլի 19-ին՝ ժամը 20.00: Լավ եղեք»,–գրել էր նա։