Ստրասբուրգում ոստիկանության եւ «դեղին ժիլետների» միջեւ բախում է տեղի ունեցել՝ հայտնում է Reuters-ը։
Ոստիկանությունը արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարների դեմ, որոնք փորձել են երթ անցկացնել Եվրախորհրդարանի շենքի մոտակայքում։
Նշենք, որ սա Ֆրանսիայում «դեղին ժիլետների» ցույցերի արդեն 25-րդ շաբաթն է։
Անկարգությունները երկրում սկսվել են անցյալ տարվա նոյեմբերին, երբ նախագահ Էմանուել Մակրոնը որոշեց բարձրացնել բենզինի գինը։











