Մոդել Թալես Քոթան մահացել է՝ ընկնելով պոդիումի վրա Սան Պաուլոյում նորաձեւության շաբաթի եզրափակիչ օրվա ցուցադրության ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Folha de São Paulo-ին: Նշվում է, որ ի սկզբանե մոդելի անկումը հանդիսատեսները համարել են շոուի մաս, սակայն նրա մարմինը սկսել է ցնցվել, իսկ բերանից՝ փրփուր հոսել:
Երկու հրշեժներ բարձրացել են պոդիում պատգարակներով եւ տարել երիտասարդ տղամարդուն դեպի շտապ օգնության մեքենան, որտեղ նրան փորձում էին վերակենդանացնել, սակայն մի քանի րոպե անց նրան տարել են հիվանդանոց, որտեղ հաստատել են մահվան փաստը:











