Չորս մարդ զոհվել է եւ մի քանիսը վիրավորվել շաբաթ վերամբարձ կռունկի պատճառով, որն ընկել էր ամերիկյան Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում բանուկ փողոցի վրա Google-ի նոր շենքից, հաղորդում է Associated Press-ը:

Դեպքը տեղի է ունեցել Ֆեյվյու Ավենյու եւ Մերսեր փողոցի խաչմերուկում: Հայտնի է, որ տուժածների մեջ էին 25-ամյա մայրն իր 4 ամսական դստեր հետ, որոնք այդ պահին գտնվում էին մեքենայում եւ հրաշքով փրկվել են:

Վերջին տեղեկություններով՝ դեպքի հետեւանքով հոսպիտալացվել է առնվազն ութ մարդ: Եւս մեկ մարդու տեղում բժշկական օգնություն է ցուցաբերվել:

Զոհվել է երկու բանվոր եւ երկու պատահական անցորդ:

Ողբերգության պատճառն ուժգին սրընթաց քամին էր: