Մարտի 28-ին Վանաձորի շենքերից մեկի բնակարանում գողություն է կատարվել: Ոստիկանություն էր ահազանգել շենքի բնակիչը, որին տանտերերը վստահել էին բնակարանը:

Պարզվեց, որ բնակարանից գողացել էին հեռուստացույց, հագուստով լի ճամպրուկ եւ խմիչք: Ոստիկանները մեկ ամիս հետո միայն կարողացել են պարզել, որ հնարավոր է գողությունը կատարել է 24-ամյա Սամվել Է.-ն: Գողոնի մի մասը հայտնաբերվել է. Սամվելը վիսկին չէր հասցրել խմել: