Շերեմետեւոյում վայրէջք կատարելիս «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, հաղորդում է «112» Telegram-ալիքը :

Ուղեւորը նկատել է հրդեհի բռնկումն օդում. ինքնաթիռը վայրէջք է կատարել այրվելով:

ՏԱՍՍ-ը, հղում կատարելով արտակարգ ծառայություններին, հաղորդում է, որ, նախնական տվյալներով, կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել շտապ օգնության առնվազն 10 բրիգադ:

Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ, կա վեց տուժած: