Հուլիսի 3-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, Բաղրամյան պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել դավիթաշենցի 20-ամյա մի երիտասարդի եւ Բադիկյան փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացուց ընդունվել է հաղորդում, որ թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում երկու հոգի իր գրպանից գողացել են 80 հազար դրամ:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր: