Դեսպանները միշտ են հանդիպում քաղաքական ուժերի ներկայացուցիչներին եւ դա նոր բան չէ, որեւէ զարմանալու բան չկա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով նախօրեին Հայաստանում ԱՄՆ դեսպանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպմանը:
Դիտարկմանը, որ այդ հանդիպմանը Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իրական ժողովրդավարացումն այլընտրանք չունի, Մարուքյանն ասաց. «Ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, ապա այո, ժողովրդավարությունը այլընտրանք չունի եւ հենց այդ պատճառով էր, որ տեղի ունեցավ հեղափոխություն: Եթե ավելի վաղ գային այդ մտքին, որ ժողովրդավարությունն այլընտրանք չունի, միգուցե երրորդ ժամկետով Սերժ Սարգսյանը չառաջադրվեր, միգուցե ընտրությունները չկեղծվեին, եւ միգուցե այն, ինչ տեղի էր ունենում Հայաստանում, դրանք չլինեին: Լավ է ուշ, քան երբեք»:











