ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Իմ քայլի» պատգամավորների հետ կքննարկի հարցերի լայն շրջանակ։ Այս մասին նախարարը հանդիպումից առաջ տեղեկացրել է լրագրողների հետ զրույցում։

Նրա խոսքով՝ պատգամավորների հետ հանդիպումները կրում են պարբերական բնույթ։ «Քննարկման օրակարգը լայն է։ Այն վերաբերում է անվտանգության հարցերին արտաքին քաղաքականության մասով։ Վերաբերում է երկրին եւ տարածաշրջանի գործընթացներին, մեր աշխատանքին»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը։