Ցավալի է, որ այս հիշարժան օրը մենք ականատես ենք լինում ապօրինի վարքագծի։ Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, լրագրողների հե, որը եկել էր  ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության դիմաց (6-րդ վարչություն)՝ ի աջակցություն ապօրինի զենք ու զինամթերք պահելու կասկածով բերման ենթարկված Նարեկ Մալյանի եւ մյուսների։

«Ցավալի է, որ այս հիշարժան օրը մենք ականատես ենք լինում ապօրինի վարքագծի: Առաջին հերթին փորձում ենք հասկանալ՝ ինչն է այս անտրամաբանական գործողությունների, հաճախ իրավունքից դուրս վարքագծի պատճառը: Եթե անգամ նպատակը քարոզչական հնարքներ ապահովելն է, հաստատ այս ճանապարհը ճիշտ ճանապարհ չէ: Երկրորդ՝ ակնայտ է, որ մարդուն բերման ենթարկելը, անազատության մեջ պահելն, առավել եւս՝ չհիմնավորված, համարվում են լուրջ հանցագործություններ, եւ բոլոր մարդիկ, ովքեր ենթարկվում են նման հրահանգների մի օր պատասխան են տալու այս ամեն ինչի համար։ Ողջամիտ իշխանությունը պետք է դասեր քաղած լինի անցյալից, երբ իրենք պայքարում էին ապօրինի կալանորումների դեմ, ապօրինի անազատության մեջ պահելու գործողություններ դեմ, այսօր մի քանի անգամ ավելի վատ այս ամենը նրանք փորձում են դա անել»,-նշեց նա։