Ես կարծում եմ, որ չի կարելի մի քիչ հեղափոխական լինել, մի քիչ ժողովրդի հետ լինելու մի քիչ էլ հնի հետ լինել: Այս մասին, այսօր՝ փետրվարի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
«Այդ կամուրջներ այրելը պետք է լինի մեկընդմիշտ եւ աներկբա: Ասել, որ մենք ժողովրդի կողքին ենք, բայց այ էս ստորակետը ճիշտ չի, չի կարելի այդպես: Եթե մենք այդպես մտածեինք, հեղափոխությունը չէր լինի: Կամ դու սկզբունքային ես եւ քո խոսքն ու գործը համընկնում են, կամ ասում ես՝ ես այս դաշտում եմ գտնվում, ինձ ընկալեք որպես այդ դաշտում գտնվողն, եւ քաղաքացիները ընտրություններին դա հաշվի են առնում: Թե չէ ասել՝ գիտեք ինչ, մենք Հրայրին դեմ էինք, բայց հիմա մտածում ենք՝ այդ խնդիրն արդիական չէ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ «Լուսավոր Հայաստանը» նշում է, որ իշխանությունները իրենց գործողություններով կարող են միջազգային հանրությունը տրամադրել Հայաստանի դեմ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես արդեն նշեցի, որ քաղաքական առումով պարտիազական խմբերը գնում են մեր օտարեկրկյա գործընկերներին համոզում, դռան դեմը նստում լաց լինում հաճախ, ասում են՝ տեսեք, թե մեզ ինչ են անում: Եվ այդ միջազգային գործընկերները հաճախ որպեսզի իրենց արժեքային համակարգին հավատարիմ մնան, արձագանքում են: Բայց եթե դուք նայում եք այդ արձագանքը, դրրանք կոչեր են լարվածության թուլացման, խաղաղության հաստատման:
Նա նկատեց, որ հայ ժողովուրդը մասնակցել է հեղափոխությանը փոփոխության համար, ոչ թե նրա համար, որ Հրայր Թովմասյանը 30 տարի լինի ՍԴ նախագահ, ոչ թե նրա համար, որ մարդիկ, որոնք անպատժելիության մթնոլորտում աշխատել են, չպատժվեն եւ շարունակեն նույն ձեւ աշխատել:











