Վթարի ենթարկված 99 համարի «Գազել»-ի ուղևորներից երեք կին տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ NEWS.am-ի հետ զրույցում «Աստղիկ» ԲԿ-ի Անհետաձգելի բուժօգնության և շտապօգնության ծառայության ղեկավար Մանուկ Յազչյանը պատմել է նրանց ստացած վնասվածքների և նրանց վիճակի մասին․ «Այսօր 9։30-ի սահմաններում շտապօգնության երկու բրիգադների կողմից «Աստղիկ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Իսակովի պողոտայում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած կանայք՝ 1981, 1961 և 1962 թվականինների ծնված։ Նրանք անհետաձգելի բուժօգնության բաժանմունքում հետազոտվել են, բարեբախտաբար լուրջ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Ունեն մարմնի տարբեր հատվածներում սալջարդեր,  պատռված վերքեր, ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն, մշակվել ենք վերքերը, տրվել են խորհուրդներ, կատարվել են նշանակումներ, մոտ 3 ժամ հսկվել են, իրականացվել են կրկնակի սոնոգրաֆիաներ, հուսով ենք, որ կճանապարհենք տուն։ Վիճակըգնահատվում է բավարար, գիտակից են, կյանքին վտանգ սպառնացող ախտորոշում չունենք»։

Երեւանում 99 համարի «Գազել»-ը բախվել է ծառին. կա 7 վիրավոր. վարորդը եղել է ամենաբարձր աստիճանի խմած վիճակում (ֆոտո)