Եթե որևիցե հակասահմանադրական բան եք տեսնում, 132 հոգի մարդ եք, դեմ քվեարկեք կամ օրենքը կգնա Սահմանադրական դատարան, այնտեղ կասեն, որ Սահմանադրությանը հակասում է: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստին Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանն իր ելույթում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը:

 «Հասկանալի է ընդդիմության մոտեցումները և զարմանքը, որ իշխանությունն իր խոստումները պահում է: Երբ որ մենք ասում ենք՝ ամեն կարևոր հարց լուծելիս ժողովրդի կարծիքը հարցնելու ենք, տարօրինակ եք համարում այդ ամենը: Եթե ձեր առաջարկած տարբերակով ԱԺ մեծամասնությունը խորհրդարանում հարցը լուծեր, պատկերացնում եմ՝ ինչպիսի սուգ, վայնասուն էր լինելու: Մինչև միջազգային կառույցներ հասնելու էր այս թեման, ու ասելու էիք` դուք եք մեղավոր: Հիմա հանրաքվե անում ենք, խնդիրը ո՞րն է: Շատ ուրախ եմ, որ բոլորդ թերագնահատում եք «Իմ քայլը» խմբակցությանը, բայց մի խնդիր կա, սա այն թիմն է, որը բոլորովին վերջերս կարողացել է անել մի բան, որ ոչ մեկ չէր կարող անել և չէր պատկերացնում: Ու ,հավատացեք, շարունակելու ենք անել բաներ, որ խուճապի է մատնելու, որովհետև քանի օր է` նստած մտածում եք, տեսնես՝ ինչ են պլանավորում, վայ հասկaցան, թե չհասկացան: Հստակ կան քայլեր, հստակ կան խնդիրներ: Բոլոր խնդիրները լուծում ունեն: Հստակ քայլեր կան, մենք ունենք հստակ խնդիրներ, և այդ խնդիրները լուծելու ենք:  Ու պետք չէ ամեն մեկին, մի անգամ ոստիկանություն գնացածին քաղհալածյալ  համարել, այստեղ խոսքս ուղղում եմ քաղաքացիներին: Այս իշխանությունն այն մթնոլորտը, որ ստեղծել է, սրա մասին է ժողովուրդը շատ երկար երազել, և մենք շարունակելու ենք այդպես էլ շարժվել առաջ: Եթե սա է ձեզ համար պետության ողնաշարը կոտրելը, դա թող լինի հենց այսպես՝ ժողովրդի կարծիքը հաշվի առնելով և նրա հետ համագործակցելով»,- նշեց Լուսինե Բադալյանը: