Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում բանակցությունների սկզբին իր բելառուս գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին հյուրասիրել է շիլայով, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Առավոտյան շիլա կերե՞լ եք»,- Բելառուսի նախագահին հարցրել է Պուտինը, երբ նստել են երկու առաջնորդների համար նախաճաշի սեղանի շուրջ, որի վրա բացի հատապտուղներով զարդարված շիլայից, կային բանջարեղենով ճաշատեսակներ եւ հյութով բաժակներ:

«Հո միայն ջուր չեմ խմում»,- պատասխանել է նրան Լուկաշենկոն:

«Համտեսեք, ձեզ դուր կգա»,- համոզել է նրան ՌԴ նախագահը:

Ավելի վաղ Պուտինն ասել էր, որ շիլաները մտնում են իր առավոտյան սննդակարգի մեջ: Այսպես՝ 2016 թվականին «Ուղիղ գծով» ստացված նման սնունդի հանդեպ իր վերաբերմունքի մասին մանկական հարցերից մեկին պատասխանելիս ՌԴ նախագահը խոստովանել էր, որ այն ամեն օր հաճույքով ուտում է: Նա շեշտել էր, որ տարիքին զուգահեռ շիլաների հանդեպ իր վերաբերմունքը «դրական փոփոխություն է կրել»: «Որքան քիչ ատամ ունես, այնքան շատ ես շիլա սիրում»,- կատակել է Պուտինը:

2017 թվականին պատասխանելով Համառուսական ժողովրդական ճակատի մեդիաֆորումի մասնակիցների հարցերին, ՌԴ նախագահն իր ամենից շատ սիրած ճաշատեսակ է նշել կրկին շիլան՝ բրնձի, հնդկաձավարի կամ ցորենի: «Վարսակի շիլա չեմ ուտում»,- հավելել է նա: