Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը այսօր՝ փետրվարի 7-ին, լրագրողների հետ զրույցում ներկայացրել է իր որդիների զինապարտության մասին տեղեկություն։

«Մեծ որդիս ավարտել է, փոքր որդիս ծառայում է, միջնեկ որդիս սպայական ուսուցման է, կես տարի հետո ավարտելու է  ծառայությունը  սահմանամերձ զորամասում,  փոքր որդիս գալու է, միջնեկ որդիս մեկնի բանակ»,-նշեց նա։

Խոսելով նոր սպառազինությունների ձեռք բերման մասին, Դավթյանն ասաց, որ բանակցություններ են վարվում ՍՈՒ-երի նոր խմբաքանակի համար․ «Մյուս խմբաքանակների հիմնական ուղղվածությունը հակատանկային պայքարի միջոցներն են ժամանակից, հետախուզության և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները,  առավել նոր ցուցանիշների համար»։