Պատասխանատու մարդիկ վաղուց արդեն պետք է Ռուսաստանում ու Ղազախստանում լինեին, պայմանավորվեին, որ մեր քաղաքացիները կորուստներ չունենան: Այս մասին այսօր՝ փետրվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ավտոներկրողների խնդրին:
«Ավտոներկրողները, որ քայլի են դիմել փող վաստակելու համար, մոտ 15 հազար մարդ նման քայլի է դիմել, մեկը տունն է գրավի տակ դրել, մյուսը փող է ճարել եւ բերել են ավտոմեքենաներ վաճառելու համար: Նաեւ դրա շնորհիվ է, որ նախորդ տարի բյուջեն 300 մլն դրամով ավելացավ: Հիմա համապատասխան մարդիկ պետք է գնան Ռուսաստան, Ղազախստան պայմանավորվեն, որ մեր աշխատող ժողովրդին այս ծանր վիճակից հանեն, որ մարդիկ իրենց գումարները չկորցնեն: Պատասխանատու մարդիկ վաղուց արդեն պետք է Ռուսաստանում ու Ղազախստանում լինեին, պայմանավորվեին, որ մեր քաղաքացիները կորուստներ չունենան»,-հայտարարեց Ծառուկյանը:











