Սիրիայում սպանված թուրք զինվորներից մեկի թաղման ժամանակ Մարաշ քաղաքում մասնակիցներն անկարգություններ են հրահրել։
Սոցկայքերում տարածված տեսանյութում երեւում է, որ թաղման մասնակիցները ազգայնամոլական կարգախոսների ներքո հարձակվում են ենթադրաբար սիրիացի փախստականներին պատկանող խանութների վրա։











